Կարեն Կարապետյանը չի մասնակցի ԱԺ արտահերթին![]() 6 նոյեմբերի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը չի մասնակցելու 2018 թվականի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին Կարապետյանը հայտարարություն է տարածել: «Սա դժվար որոշում է: Մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, շատերի հետ անձնական հարաբերություններ կան, թերևս նրանցից ոմանք այսօր էլ ակնկալիքներ ունեն ինձանից: Բայց, կարծում եմ, դադար առնելու ժամանակն է: Պատգամավոր դառնալն ինձ համար նպատակ չէ: Մեր պետականությունը բարդ ու դժվարին վերափոխումների փուլում է: Քաղաքական համակարգի վիճակը, իմ տեսակին ոչ հարազատ որոշ գործընթացներ ինձ հարկադրում են այս անգամ չառաջադրվել», - գրել է նա: Նա հավելել է, որ իր ընտանիքի միջոցներով սկսված բոլոր ծրագրերն ավարտվելու են, նորերն են իրականացվելու: Կարեն Կարապետյանն 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր ՀՀԿ ցուցակով, Լոռու մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում 44225 ձայն էր հավաքել։ ՀՀԿ-ից մեկ այլ գործարար՝ Արկադի Համբարձումյանը հավաքել էր 16402 ձայն, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ 17637 ձայն: Ավելի վաղ խորհրդարանը երկու անգամ չի ընտրել վարչապետ և արձակվել է: Դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ ընտրությունները, իսկ քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |