Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը. Օրակարգում նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցն է (վիդեո)

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը. Օրակարգում  նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցն է

PanARMENIAN.Net - Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվելու է կառույցի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գագաթնաժողովին մասնակցում են կառույցի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում նաև՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտը» գրել էր, որ հնարավոր է՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշվի գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցել Բելառուսին, այդ դեպքում նոր գլխավոր քարտուղար կդառնա այդ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը: Մինչդեռ հայկական կողմը հակված է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020 թվականը՝ առաջարկելով սեփական թեկնածուին:

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նման միջնորդություն ներկայացրել էր հայկական կողմը, երբ մարտի 1-ի գործով Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---