Մխիթարյան. Էմերին մի փոքր փոխել է «Արսենալի» խաղաոճը12 նոյեմբերի 2018 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է ներկայացրել լոնդոնյան ակումբի նոր մարզչի՝ Ունան Էմերիի աշխատանքի մասին: «Չեմ ասի, թե շատ բան է փոխվել «Արսենալում» Վենգերի հեռանալուց հետո: Միայն մարզիչն է փոխվել: Փաստացի նա հեշտությամբ փոխեց «Արսենալի» ֆուտբոլի մշակույթը»,-ասել է Մխիթարյանը, գրում է The Telegraph-ը: Ըստ նրա, մարդկանց մոտ կրկին հավատ առաջացավ լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների հանդեպ. «Որովհետև մենք նորովի սկսեցինք խաղալ: Երկրպագուների համար հաղթանակներից ավելի հաճելի բան չկա»,-ասել է Մխիթարյանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչն է փոխել Էմերին ակումբում՝ Մխիթարյանն ասել է.«Խաղի ոճը, խաղի փիլիսոփայությունը: Շատ բան չէ, բայց նա դա արել է Արսեն Վենգերի 22 տարվա ընթացքում կառուցածի հիման վրա: Ֆուտբոլիստներն ընդունել են բոլոր պայմանները, այն ամենն, ինչ մեզանից ակնկալում է Էմերին»: Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» ոչ ոքի է խաղացել «Վուլվերհեմփթոնի» հետ՝ 1:1 հաշվով: Մխիթարյանի գոլը 86-րդ րոպեին փրկել է «Արսենալին» վերջին 16 խաղում առաջին պարտությունից: «Արսենալը» 24 միավորով պահպանել է 5-րդ հորիզոնականը, իսկ Հենրիխ Մխիթարյանն իր երկրորդ գոլն է խփել Անգլիայի ընթացող առաջնությունում: Photo. Getty Images Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |