Բանակում պետությանը 96 մլն դրամի վնաս են հասցրել. 19 քրգործ է հարուցվել13 նոյեմբերի 2018 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինվորական դատախազության 2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացրած աշխատանքների արդյունքներով արձանագրվել է պետությանը պատճառված 96.1 մլն դրամի վնաս, որից վերականգնվել է 8.4 մլն դրամը: ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, բացահայտված խախտումների դեպքերով հարուցվել է 19 քրեական գործ: ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջարկվել է ողջամիտ ժամկետում դատարան հայց ներկայացնել պետությանը պատճառված 6.3 մլն դրամ վնասի հատուցման պահանջով։ Իրականացվել է 104 ուսումնասիրություն, այդ թվում թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական և այլ ծառայությունների գծով։ Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 58 խախտում, ինչը նշանակում է, որ խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրությունների մոտ 55% դեպքերում։ Արձանագրված և չվերականգնված վնասների մի մասի վերաբերյալ քննվում են քրեական գործեր, մյուս մասի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են կամ գտնվում են վերականգնման փուլում, որի ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |