ԱԺ արտահերթին 11 քաղաքական ուժ կմասնակցի

ԱԺ արտահերթին 11 քաղաքական ուժ կմասնակցի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ, հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ընտրություններին կմասնակցի 2 դաշինք՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշիքները, 9 կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ազգային առաջընթացը», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդը», «Սասնա ծռերը», «Օրինաց երկիրը», «Հայ հեղափոխական դաշնակցությունը», «Լուսավոր Հայաստանը», «Հայաստանի հանրապետական կուսակցությունը», «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, քաղաքական ուժերի գրանցումը ԿԸՀ-ում կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը: Թեկնածուները, կուսակցությունները և դաշինքներն ու դրանց անդամները ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 29-ը ժամը18:00-ն:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի 12 օր. կավարտվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 24:00-ին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---