Նախագիծ. Շահութահարկն ու եկամտահարկը կնվազեն16 նոյեմբերի 2018 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով իջեցվում է եկամտահարկի և շահութահարկի շեմը: Եկամտահարկը կհամահարթեցվի Ներկայումս գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23%, 28% և 36% դրույքաչափեր: Հիմնավորման մեջ նշվում է, որ եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որը կազմում է մոտ 25.1-25.2%, բավական բարձր է, և չի նպաստում ինչպես տնտեսական աճին, այնպես էլ աղքատության կրճատմանը, ավելին, եկամտային հարկի գծով բարձր հարկային բեռը հանգեցնում է եկամուտների իրական մեծությունների թերհայտարարագրմանը։ Անցում է կատարվում եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019 թվականի հուլիսի 1-ից սահմանելով 23%, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար կնվազի մինչև 20% տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը: Շահութահարկը 20%-ից կնվազի 18%-ի 2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը՝ սահմանելով 18 տոկոս: Նշվում է, որ շահութահարկի գծով հարկային բեռը մեր երկրում համեմատաբար բարձր է, ինչը խոչընդոտում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը։ Շահութահարկի դրույքաչափի նվազեցման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական արդյունքների (շահույթների) հարկման ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով: Ընթեցեք նաև՝ «Հայաստանում կարող են թանկանալ ծխախոտն, ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |