Հզոր շարժիչով մեքենաների բնապահպանական հարկը կեռապատկվի

Հզոր շարժիչով մեքենաների բնապահպանական հարկը կեռապատկվի

PanARMENIAN.Net - 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենա­ների համար շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը կեռապատկվի: Համապատասխան նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Մեկ ձիաուժի համար 50 դրամի փոխարեն կսահմա­նվի 150 դրամ:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով իջեցվում է եկամտահարկի և շահութահարկի շեմը:

Ընթեցեք նաև՝ «Շահութահարկն ու եկամտահարկը կնվազեն»:

«Հայաստանում կարող են թանկանալ ծխախոտն, ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---