Համաեվրոպական հեռախոսամարաթոնում հանգանակվել է 1,242,460 եվրո

Համաեվրոպական հեռախոսամարաթոնում հանգանակվել է 1,242,460 եվրո

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնի շրջանակում հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:

Հեռախոսամարաթոն-2018-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: 2018-ի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10. 000-ի սահմանը, հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Համահայկական հիմնադրամի Հեռախոսամարաթոն-2018-ի գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:

Համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2018-ի արդյունքներն ըստ տարածաշրջանի. Փարիզ՝ 686 162 եվրո, Մարսել՝ 207 149 եվրո, Լիոն՝ 177 988 եվրո, Թուլուզ՝ 66 447 եվրո, Ֆրանսիա ընդհանուր՝ 1 137 746 եվրո, , Գերմանիա՝ 73 845 եվրո, Շվեյցարիա՝ 19 717, եվրո, Հունաստան՝ 11 150 եվրո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---