Փաշինյանը՝ Բելառուսին. Այսուհետ ՀՀ-ի հետ հաշվի կնստեն

Փաշինյանը՝ Բելառուսին. Այսուհետ ՀՀ-ի հետ հաշվի կնստեն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում անդրադառնալով Բելառուսի հետ հարաբերություններին, հայտարարել է, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ հարաբերություններում չի լինելու «լուռումունջ համակերպվողի դերում»:

«Այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել ՀՀ-ի հետ, այդպիսի հարաբերություններ չեն լինելու։ Մեր ժողովուրդն ու մեր կառավարությունն ի վիճակի է պաշտպանել մեր երկրի շահերը և սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն և խոստանում եմ, որ այսուհետ հաշվի կնստեն», - ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատել է Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների պահվածքն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։ Փաշինյանը դժգոհություն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ՀԱՊԿ օրակարգի հարցեր քննարկելու ու Նազարբաևի՝ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ։Նա նշել է, որ բացատրություններ է պահանջելու նաև Նազարբաևից, ում հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին, հակասել է կողմերի պայմանավորվածությանը։

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բելառուսից բացատրություններ պահանջելու վերաբերյալ: Գլազը հայտարարել է, որ մեծ քաղաքականության մեջ ընդունված է ղեկավարվել ոչ թե «փողոցային ժողովրդավարության կանոններով, այլ դիվանագիտական ընթացակարգի հստակ նորմերով»:

«Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն դրել է միջազգային դատախազի տեղ, որն իրավասու է պատժել կամ ներել»,-ասել է Գլազը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---