Փաշինյան. Հարաբերական անդորրը շփման գծում Դուշանբեի պայմանավորվածության արդյունք է

Փաշինյան. Հարաբերական անդորրը շփման գծում Դուշանբեի պայմանավորվածության արդյունք է

PanARMENIAN.Net - Հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող հարաբերական անդորրը Դուշանբեում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների արդյունքն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Օպերատիվ կապը պայմանավորվածությունների հարակից բաղադրիչներից մեկն է։ Կապի վերաբերյալ տարբեր քննարկումներ էլ եղան՝ ոմանք ընկալել էին, թե ես ու Ադրբեջանի նախագահն առավոտից երեկո չաթ ենք անում: Իհարկե, դա այդպես չէ, ըստ անհրաժեշտության, ներկայացուցիչների միջոցով տեղեկատվություն է փոխանցվում»,-ասել է նա։

Նա հավելել է, որ ընկալում կա, որ բանակցային գործընթացին տիրապետել են սահմանափակ թվով մարդիկ։ «Այս մոտեցումը սխալ եմ համարում․ կարծում եմ, գործընթացին պիտի տիրապետի հնարավորինս շատ մարդ։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդն Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացից և բովանդակությունից տեղեկացված է առավել, քան երբևէ, և այս մոտեցումը շարունակվելու է», - ասել է նա։

Ավելի վաղ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնց իրականացումը կնպաստի խաղաղ գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---