Հայկական ընկերությունն ամենափոքր power-bank-երից մեկն է ստեղծել (վիդեո)

Հայկական ընկերությունն ամենափոքր power-bank-երից մեկն է ստեղծել

PanARMENIAN.Net - IndieGoGo հարթակում մեկնարկել է հայկական ընկերության արտադրած աշխարհի ամենափոքր power-bank-երից (մարտկոց-լիցքավորիչ) մեկի՝ Lightr-ի crowdfunding արշավը:

Այն հեշտությամբ տեղավորվում է գրպանում ու կարող է լիցքավորել սմարթֆոնը մինչև 100%: Բացի այդ, այն կարելի է ծրագրավորել՝ կոնկրետ ժամին գաջեթը լիցքավորելու համար: Սարքն աշխատում է առանց լարերի:

Bluetooth-ի առկայության շնորհիվ էլ Lightr-ը կարող է սմարթ-հաղորդագրությամբ տեղեկացնել, որ ձեր սմարթֆոնը լիցքավորման կարիք ունի:

Lightr-ով կարելի է լիցքավորել ինչպես iPhone-ներն ու iOS համակարգով աշխատող գաջեթները, այնպես էլ Android-ով (այդ թվում՝ Type-C USB-ով):

Սարքի հզորությունը 1500 մԱ է:

Արշավի մեկնարկից ի վեր հավաքվել է $4143 կամ անհրաժեշտ գումարի 41%-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---