20 հունիսի 2008 - 16:12 AMT
Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 23-ից 25-ը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Պաշտոնական այցի շրջանակներում Ս. Սարգսյանը հանդիպումներ կունենա ՌԴ Նախագահ Դ. Մեդվեդեւի, վարչապետ Վ. Պուտինի, Դաշնային Խորհրդի նախագահ Ս. Միրոնովի եւ Պետական Դումայի նախագահ Բ. Գրիզլովի հետ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին:

Մոսկվայում Նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի հայկական սփյուռքի եւ Ռուսաստանյան փորձագիտական հանրության ճանաչված ներկայացուցիչների հետ: