ՌԴ դեսպան. ՀԱՊԿ–ում բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի հիման վրա

ՌԴ դեսպան. ՀԱՊԿ–ում բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի հիման վրա

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ում բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի հիման վրա: Այդ մասին լրագրողներին է ասել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով կազմակերպությունում առաջացած տարաձայնություններին վերաբերող հարցին։

«Կարող եմ մի բան ասել` կազմակերպությունում բոլոր հարցերը պետք է լուծվեն և լուծվելու են կոնսենսուսի միջոցով` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները։ Հենց այդ ժամանակ կազմակերպությունը լավագույնս կծառայի իր նպատակներին։ Մնացածը եկեք թողնենք մեր պետությունների առաջնորդներին»,-նշել է դեսպանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա համոզված է, որ հարցը կլուծվի այնպես, որ կազմակերպությունն ավելի կոփված դուրս գա այս իրավիճակից։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատել է Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների պահվածքն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։ Փաշինյանը դժգոհություն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ՀԱՊԿ օրակարգի հարցեր քննարկելու ու Նազարբաևի՝ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ։Նա նշել է, որ բացատրություններ է պահանջելու նաև Նազարբաևից, ում հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին, հակասել է կողմերի պայմանավորվածությանը։

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բելառուսից բացատրություններ պահանջելու վերաբերյալ:Գլազը հայտարարել է, որ մեծ քաղաքականության մեջ ընդունված է ղեկավարվել ոչ թե «փողոցային ժողովրդավարության կանոններով, այլ դիվանագիտական ընթացակարգի հստակ նորմերով»:«Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն դրել է միջազգային դատախազի տեղ, որն իրավասու է պատժել կամ ներել»,-ասել է Գլազը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---