«Խաչված որպես մի նոր Հիսուս». «Լուսավոր Հայաստանից» թեկնածուն իր բանաստեղծությունն է արտասանել (վիդեո)

«Խաչված որպես մի նոր Հիսուս». «Լուսավոր Հայաստանից» թեկնածուն իր բանաստեղծությունն է արտասանել

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար, լրագրող Արման Բաբաջայանը, ընտրողների հետ հանդիպմանն արտասանել է իր գրած բանաստեղծությունը, հայտնում է Factor TV-ն:

Ինչ էլ լինի այս աշխարհում,

Դավեր, վշտեր ու արհավիրք,

Լույս կլինի երկրի մովում ու հավերժող մի Հայրենիք,

Գողգոթայի միջից անցած, խաչված՝ որպես մի նոր Հիսուս,

Այս աշխարհի մեգերն ընկած, փայփայում ենք գալիք ու հույս,

Ինչ էլ լինի, ինչ էլ տեսնենք՝ նոր Գողգողթա անգամ ելնենք,

Հյուլե դառնանք, կապրենք էլի,

Ինչ էլ լինի, մենք կհառնենք, մեր հողերը նորեն կառնենք,

Որքան դավ է մեր թշնամին,

Կհառնի նորեն հավերժ Նաիրին:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---