Տնտեսական արդյունքի հավասար բաշխում, պրոգրեսիվ հարկային համակարգ. ՀՅԴ-ի ծրագիրը30 նոյեմբերի 2018 - 16:55 AMT PanARMENIAN.Net - «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» նախընտրական ծրագրում ներկայացրել է տնտեսության զարգացման իր տեսլականը. մասնավորապես կուսակցությունն առանձնացնում է առաջանցիկ տնտեսական աճը, սոցիալական ներառականությունն ու արդարությունը, կայուն զարգացումը։ «Պետությունը չպետք է հանդես գա դիտորդի կարգավիճակում՝ տնտեսության կարգավորումը թողնելով «շուկայի անտեսանելի ձեռքին», այլ՝ պետք է արդյունավետ միջամտությամբ վերացնի շուկայական ձախողումները, մենաշնորհի առաջացումը, գերիշխող դիրքի չարաշահումը, իսկ անհրաժեշտության դեպքում տնտեսության զարգացման լոկոմոտիվի դերը ստանձնի»,- նշված է ՀՅԴ ծրագրում։ ՀՅԴ-ն առաջրկում է ներդնել պրոգրեսիվ հարկային քաղաքականություն, որի հիմքում պետք է դրվի «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը։ «Շատ վաստակողը պետք է ավելի շատ հարկ վճարի, քանի որ դրա միջոցով հնարավոր է վերացնել եկամուտների բևեռացվածությունը և սոցիալական անարդարությունը։ Եկամտահարկի դրույքաչափի առաջարկվող համահարթեցումը՝ անկախ եկամուտի չափից, միասնական մեկ դրույքաչափի կիրառումը չի կարող մեղմել սոցիալական անհավասարությունը»,- նշված է ծարգրում։ Պրոգրեսիվ հարկման քաղաքականությունը, ըստ կուսակցության, պետք է գործի նաև գույքահարկի և հողի հարկի պարագայում։ Կարևորվում է ստեղծված տնտեսական արդյունքի արդար բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև։ Ընթերցեք նաև՝ «50 քայլ դեպի երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն». Ինչ է խոստանում «Իմ քայլը»։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |