Դեկտեմբերի 6-ին Փաշինյանը ՌԴ կմեկնի

Դեկտեմբերի 6-ին Փաշինյանը ՌԴ կմեկնի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին։

Ընթերցեք նաև՝ «Տոնոյան. ՀՀ-ն պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները»։

Նոյեմբերի 28-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԵՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ փակ հանդիպմանը «կառուցողական քննարկում է ունեցել մի շարք հարցերի, այդ թվում ՀԱՊԿ քարտուղարության վերաբերյալ»,

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---