Ծառուկյանը քարոզարշավի պատճառով մարդկանց օգնել չի կարողանում

Ծառուկյանը քարոզարշավի պատճառով մարդկանց օգնել չի կարողանում

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդը ներողություն է խնդրել այն մարդկանցից, որոնց այս օրերին չի կարողացել օգնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Աշտարակում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ իրեն շատ մարդիկ են մոտենում օգնության համար։ «Մարդիկ հարցերով խնդրում են, սրտիցս արյուն է գնում, որ անմիջապես լուծում տամ, բայց, գիտեմ՝ վաղը-մյուս օրը պետք է ասեն՝ Ծառուկյանը ընտրակաշառք տվեց, որ ձայն տան», - ասել է Գագիկ Ծառուկյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, թե ինքը ոչ մեկին չի ասում, որ իրեն ձայն տան։«Ում հավատում է, ում վստահում է ժողովուրդը, նրան էլ թող ձայն տա։ Ես ինչ արել եմ, ավելի շատ եմ անելու», - ասել է նա։ ԲՀԿ առաջնորդը ներողություն է խնդրել այն մարդկանցից, որոնց այս օրերին չի կարողացել օգնել։ «Ժողովուրդը ներող կլինի, խնդրեմ, դիմեք, ասեք, ընտրություններից հետո անպայման կկարգավորենք», - նշել է Գագիկ Ծառուկյանը։

Նա ժողովրդին կոչ է արել հույսով ու հավատով լինել։ «Մարդը, որ կոտրվեց, ապագա չկա, ամեն ինչ լավ է լինելու», - վստահեցրել է Գագիկ Ծառուկյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---