Կաթողիկոսը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին և հարազատներին

Կաթողիկոսը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին և հարազատներին

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցություն է հայտնել ՀՀ ԶՈւ մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքին:

Դեկտեմբերի 4-ին վթարի ենթարկված՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարիհետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Մանուկյանը:

«Քիչ առաջ ցավով տեղեկացանք ՀՀ Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի մասին, որի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։ Մեր վշտակցությունն ենք բերում օդաչուների ընտանիքներին և հարազատներին՝ աղոթելով զոհվածների հոգիների հանգստության համար», - ասվում է Մայր աթոռի ցավակցական ուղերձում:

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակել է փորձառու օդաչուների` փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---