Ադրբեջանի ՊՆ-ի և Պենտագոնի միջև ռազմական խորհրդակցություններ են անցկացվել

Ադրբեջանի ՊՆ-ի և Պենտագոնի միջև ռազմական խորհրդակցություններ են անցկացվել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին «Երկկողմ ռազմական խորհրդակցություններ» են տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Պենտագոնի միջև: Խորհրդակցություններն ընթացել են Բաքվում ընդլայնված կազմով: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է Ադրբեջանի ՊՆ անձնակազմի գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, իսկ ամերիկյան կողմից՝ այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդական Լաուրա Կուպերը, հայտնում է Haqqin.az-ն Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության վրա հղումով:

Ամերիկացիներն իրազեկվել են տարածաշրջանում իրավիճակի մասին: Կողմերը կարևորել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:

Միջոցառման ընթացքում կարծիքներ են փոխանակվել անվտանգության, ռազմական կրթության ոլորտում ադրբեջանա-ամերիկյան ռազմական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև ադրբեջանական խաղաղապահ գումարտակի ներկայությանն Աֆղանստանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---