Շահնազարյան. Վազգեն Սարգսյանն ուզում էր գնդակահարել Սասուն Միքայելյանին![]() 6 դեկտեմբերի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքով պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանին: «Այդ փաստը շատերին է հայտնի, որ նման որոշում է եղել և ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, նրան համոզել են չանել դա, նաև այդ մասին ինձ անձամբ ասել է Վազգեն Սարգսյանը, բայց առայժմ այդ մանրամասների մեջ ես չեմ ուզում մտնել», - ասել է նա: Ավելի վաղ Շահնազարյանն ասել էր, որ Սասուն Միքայելյանն Արցախյան պատերազմի այն հրամանատարներից մեկն էր, ովքեր ազատամարտի տարիներին զիջեցին Օմարի բարձունքները, ինչից հետո Վազգեն Սարգսյանը նույնիսկ ցանկանում էր գնդակահարել Սասուն Միքայելյանին։ Ի պատասխան Սասուն Միքայելյանը նշել էր, որ Օմարի բարձունքները գրավվել են մինչև իր՝ այնտեղ հասնելը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |