Նախագահ. Ժողովուրդն իր կամքը պետք է արտահայտի անկախ նրանից, թե ում է ընտրելու![]() 9 դեկտեմբերի 2018 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, քվեախցից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է, որ ուզում է շնորհավորել ժողովրդին օրվա առթիվ: «Ժողովուրդն իր կամքը պետք է արտահայտի: Սա նրա կարևորագույն իրավունքն է, հետևաբար տոն է: Հուսով եմ, որ յուրաքանչյուրը կնշի այս տոնն՝ իր պարտավորությունները կատարելով, գնալով և ընտրելով ազատ, անկաշկանդ և արդար՝ անկախ նրանից, թե ում է տալու իր ձայնը», - ասել է նախագահը, հայտնում է Aysor.am-ը: Դեկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները: Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |