Դատախազությունը ստուգում է ՀՀԿ-ի համար ընտրակաշառք բաժանելու ահազանգը![]() 9 դեկտեմբերի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը Չարբախում ընտրակաշառք բաժանելու ահազանգի վերաբերյալ մամուլի հրապարակումն ուղարկել է ոստիկանության Շենգավիթի բաժին ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով, հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը: Ավելի վաղ քաղաքացին դիմել է «Առաջին լրատվական» գործակալություն՝ ահազանգելով, որ թիվ 115 դպրոցում տեղակայված է թիվ 8/47 ընտրատեղամասին հարակից շենքերից մեկում գումար են բաժանել Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուներից մեկին ընտրելու համար։ Ընթերցեք նաև՝ «Քարոզչական պաստառներ, բացակայող քվեաթերթիկներ. Ընտրախախտումները՝ ժամը 10:00-ի դրությամբ»: Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |