ՀՀ-ում ընտրատեղամասերը փակվել են, ԱԺ ընտրությունները՝ ավարտվել 9 դեկտեմբերի 2018 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր ընտրատեղամասերը. խորհրդարանական արտահերթ ընտրություններն ավարտվել են։ Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1, «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն` 2, «Հայ հեղափոխական դաշնակցություն»` 3, «Իմ քայլը» դաշինք` 4, «Լուսավոր Հայաստան»` 5, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ»` 6, «Ազգային առաջընթաց»՝ 7, «Մենք» դաշինք՝ 8, «Օրինաց երկիր»՝ 9, «Սասնա ծռեր»՝ 10, «Բարգավաճ Հայաստան»՝ 11: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ժամը 17:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավուքն ունեցող քաղաքացիների 39.54%-ը կամ 1.025 մլն ընտրող: Ընդհանուր առմամբ, համապետական ցուցակներում որպես թեկնածու գրանցվել է 1471 քաղաքացի: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,573,779 քաղաքացի։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |