«Yandex.Քարտեզները» պատահաբար բացահայտել է Թուրքիայի և Իսրայելի գաղտնի օբյեկտները12 դեկտեմբերի 2018 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Yandex.Քարտեզներ» ծառայությունը պատահաբար բացահայտել է Թուրքիայի և Իսրայելի հարյուրավոր գաղտնի օբյեկտների ճշգրիտ տեղակայումը, այդ թվում ՆԱՏՕ-ի 2 ռազմակայանի: Այդ մասին հայտնել է Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի (FAS) աշխատակից Մեթ Քորդան, իսկ նրա հետազոտությունը հրապարակվել է կազմակերպության կայքում: Մասնավորապես, նա հայտնաբերել է, որ ռուսական ծառայության քարտեզների վրա հստակ պարագծով «լղոզված են» որոշ տեղանքներ Իսրայելում և Թուրքիայում: Համադրելով դրանք Google Earth-ի հետ, նա կարողացել է բազում ռազմական օբյեկտներ առանձնացնել, այդ թվում՝ մեծ ռազմական օդանավակայաններ, բունկերներ, շենքեր քաղաքներում, որոնք նշված չեն Google-ի ծառայությունում, իսկ մի մասը գաղտնի է: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է մոտ 300 այդպիսի վայր, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Քորդայի, այդ «լղոզումները» ճշգրիտ նշում են Թուրքիայի և Իսրայելի յուրաքանչյուր ռազմական օբյեկտի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի 2 ռազմակայանի, գտնվելու վայրը: ՆԱՏՕ-ի նշված ռազմակայաններն են՝ ՆԱՏՕ-ի ցամաքային հրամանատարությունն Իզմիրում և Ինջիրլիկ ավիաբազան, որտեղ տեղակայված է ԱՄՆ միջուկային զենքի ամենամեծ արսենալը երկրի սահմաններից դուրս: Սակայն, քարտեզում չկա ոչ մի այդպիսի ռուսական ռազմական օբյեկտ: Բացի այդ, Սիրիայի տարածքը շատ ցածր որակով է ներկայացված և որևէ բան տեսնել գրեթե անհնար է: Քորդան նշել է նաև, հատվածները լղոզված են, գուցե Իսրայելի և Թուրքիայի զինվորականների պատվերով, սակայն, տեղանքը քողարկելու այդ եղանակը հազիվ թե կարելի է հաջոված համարել, դա միայն ավելորդ ուշադրություն է սևեռում այդ օբյեկտներին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |