Փաշինյանն ու Սահակյանը հանդիպել են Մնացականյանի պաշտոնանկության մասին խոսակցությունների ֆոնին

Փաշինյանն ու Սահակյանը հանդիպել են Մնացականյանի պաշտոնանկության մասին խոսակցությունների ֆոնին

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

ԶԼՄ-ները դեկտեմբերի 12-ի երեկոյան լուրեր տարածեցին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականի մասին։ Մասնավորապես, ըստ «Հայկական ժամանակի», Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մնացականյանին աշխատանքից ազատելու մասին դիմումը հավանաբար կստորագրի դեկտեմբերի 13-ին:

Դեկտեմբերի 13-ի առավոտյան հայտարարվեց, որ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականի վերաբերյալ հրամանագիր չկա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---