ՌԴ դեսպան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի այնպես, որ կազմակերպությունը չթուլանա18 դեկտեմբերի 2018 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը պետք է լուծվի այնպես, որ կազմակերպության արդյունավետությունը ոչ միայն չթուլանա, այլև՝ ամրանա: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ցանկանում եմ նշել, որ ես ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը չեմ և մեկնաբանության հարցում սահմանափակված եմ։ Այնուամենայնիվ, ՌԴ դիրքորորշումն այս հարցում կառուցված է կառույցի ու դրա անդամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդման հիման վրա», - ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա ընդգծել է, որ կազմակերպությունը հարցի լուծման արդյունքում պետք է ամրանա, այդ թվում նման իրավիճակների համար որոշակի իրավական կարգավորումների սահմանման շնոհիվ։ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցին, այն հիմա լուծվում է պետությունների ղեկավարների մակարդակով և ես մտածոմ եմ, որ սա մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում է», - ասել է Սերգեյ Կոպիրկինը։ Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել է Երևանի ու Մինսկի միջև լարվածության առաջացման պատճառ։ Բելառուսը պնդում է, որ իր ներկայացուցիչը պետք է զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի, թեև ՀՀ պաշտոնավարմանը դեռ 1,5 տարի կա: Նրա ներկայացուցչին արդեն հավանություն են տվել Ղազախստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |