Փոստանջյան. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում (վիդեո)

Փոստանջյան. Քոչարյանի նկատմամբ  քաղաքական հետապնդում է իրականացվում

PanARMENIAN.Net - «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, հայտնում է Hayeli.am-ը:

«Նիկոլ Փաշինյանի հայտրարությունները, ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցների գաղտնալսումը փաստում են, որ Քոչարյանի ու Մայրապետյանի նկատմամաբ իրականացվում է քաղաքական հետապնդում», - ասել է Փոստանջյանը:

Նա նշել է նաև, որ այդ անձինք ապօրինի են կալանքի տակ պահվում:

«Կալանքը պետք է լինի բացառիկ միջոց։ Տվյալ պարագայում տեսնելով, թե ովքեր են կալանքի տակ, մենք կարող ենք գնահատել, որ բացառիկ միջոց չի եղել։ Այս մարդիկ ապօրինի են գտնվում նախնական կալանքի տակ», - ասել է Փոստանջյանը:

Վերաքննիչ դատարանում Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը քննելու օրը, «Երկիր ծիրանիի» անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Սոնա Աղեկյանը խմորողեն էին բերել դատարանի շենքի մոտ, որով գրված էր «Պրիվետ Ռոբ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---