Փաշինյան-Պուտին հանդիպմանը «երկկողմ օրակարգի առանցքային հարցեր» կքննարկվեն

Փաշինյան-Պուտին հանդիպմանը «երկկողմ օրակարգի առանցքային  հարցեր»  կքննարկվեն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Մոսկվայում կայանալիք հանդիպմանը քննարկվելու են «երկկողմ օրակարգի առանցքային հարցերը», հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ քննարկվելու են նաև եվրասիական տարածաշրջանում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---