Պուտինը շնորհավորել է Փաշինյանին. Հանդիպումը սկսվել է![]() 27 դեկտեմբերի 2018 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի Հանարապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: «Սպուտնիկի» հայաստանյան ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ, մաղթել հաջողություն: Պուտինը նաև ընդգծել է, որ պետք է պահպանել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման դինամիկան բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, մասնավորապես, ՀԱՊԿ-ի շրջանակում: Փաշինյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել ՌԴ-ի հետ գործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում: Նա նաև հրավիրել է Պուտինին Հայաստան: Ավելի վաղ Հայաստանի Հանարապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |