Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Գորգիսյանը՝ քարտուղար

Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար,  Գորգիսյանը՝ քարտուղար

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Այդ մասին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ խմբակցությունը մանդատները ստանալուց անմիջապես հետո նիստ է հրավիրել, որտեղ էլ որոշվել է խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հարցը։

«Նիստի ընթացքում ընդունվել է խմբակցության կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։ Խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես խմբակցության ղեկավար ընտրել Էդմոն Մարուքյանին և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին», - նշել է Անի Սամսոնյանը։

Նա տեղեկացրել է, որ ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

ԱԺ-ում մեծամասնություն է կազմելու «Իմ քայլը» դաշինքը, որը կունենա 88 պատգամավորներ, քանակով երկրորդը լինելու է «Բարգավաճ Հայաստան » խմբակցությունը՝ իր 26 պատգամավորներով: Խորհրդարանական երրորդ ուժը «Լուսավոր Հայաստանն» է, որը կունենա 18 պատգամավոր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---