Աստանայում Սերժ Սարգսյանը հրավիրել է Թուրքիայի նախագահին Երեւան

PanARMENIAN.Net - Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հայաստանի նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահին միասին դիտելու սեպտեմբերի սկզբին Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ: Նախագահները Աստանայում էին Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի տոնակատարության կապակցությամբ:



Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են 1993թ. ի վեր, երբ Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը: Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, իսկ Անկարան մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, այդ թվում, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջներից: Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Թուրքիան առաջարկել է ստեղծել պատմական հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ հարցը: Մոսկվայում` Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի նախագահը հայտարարել էր, թե հայկական կողմը դեմ չէ պատմական հանձնաժողովի ձեւավորմանը, սակայն միայն այն դեպքում, եթե բացվի սահմանը երկու երկրների միջեւ: Հակառակ դեպքում, այն կարող է չարաշահման միջոց հանդիսանալ եւ տարիներով ձգձգել հարցի քննարկումը, նշել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---