2018-ին 194 մլրդ դրամով ավելի շատ հարկ է հավաքվել

2018-ին  194 մլրդ դրամով ավելի շատ հարկ է հավաքվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 2018 թվականին պետական բյուջե զուտ մուտքերը կազմել են 1.306 տրիլիոն դրամ:

Մինչդեռ 2017 թվականի բյուջետային մուտքերը կազմել են 1.141 տրիլիոն դրամ. նախորդ տարվա ցուցանիշը 2017-ի համեմատ աճել է 194 մլրդ դրամով:

Հարկային մարմնի հավաքագրած գումարները կազմել են 1.068 տրիլիոն դրամ: Մաքսային մարմինը հավաքել է 335 մլրդ դրամ կամ 17.5 մլրդ դրամով ավելի գումար, քան 2017 թվականին:

2018 թվականին հարկ վճարողներին վերադարձված գումարը կազմել է 97 մլրդ դրամ՝ 2017-ի 50.9 մլրդ դրամի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---