Motorola-ն կվերաթողարկի ծալովի RAZR-ը

Motorola-ն կվերաթողարկի ծալովի RAZR-ը

PanARMENIAN.Net - Motorola ընկերությունն աշխատում է ծալովի RAZR հեռախոսի նոր տարբերակի վրա:

Սմարթոֆնը նույն ծալովի ձևաչափը կունենա և ծալովի դիսփլեյ կստանա: Սակայն դիսփլեյի չափսերն ու թողունակությունը հայտնի չեն: Չի նշվում նաև, թե ինչ դիզայն է ունենալու հեռախոսը, գրում է Lenta.ru-ն The Wall Street Journal-ի վրա հղումով:

Ակնկալվում է, որ սարքի շնորհանդեսը տեղի կունենա 2019-ի փետրվարին: Ընդհանուր առմամբ թողարկվելու է 200,000 նոր RAZR: Հեռախոսը վաճառվելու է 1,5 հազար դոլարով:

Motorola-ի RAZR V3 ծալովի հեռախոսն արտադրվել է 2004-ին: Այն պահի դրությամբ հեռախոսն անսովոր դիզայն ուներ, երկու գունավոր էկրան և ստեղնաշար մետաղի ամբողջական կտորից էլեկտրալյումինեսցենտային լուսավորմամբ: Վաճառվել է այդ մոդելի 130 մլն հեռախոս: Ավելի ուշ ընկերությունը RAZR ապրանքանիշով այլ սարքեր է թողարկել, որոնք, սակայն, ոչ մի ընդհանուր բան չունեին V3-I հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---