Խոշորագույն արտահոսքը. 1 մլրդ էլփոստերի և գաղտնաբառերի կոմբինացիաներ են հրապարակվել

Խոշորագույն արտահոսքը. 1 մլրդ էլփոստերի և գաղտնաբառերի կոմբինացիաներ են հրապարակվել

PanARMENIAN.Net - Հաքերները հրապարակել են 1 մլրդ փոստերի ու գաղտնաբառերի եզակի կոմբինացիաներ: Արտահոսքի մասին պատմել է Թրոյ Հանթը: Նա վեբ անվտանգության գծով փորձագետ է և մի կայքի սեփականատեր, որտեղ կարելի է պարզել՝ կար արդյոք ձեր email հասցեն հրապարակված տվյալներում:

Իր բլոգում նա պատմել է, որ MEGA ամպային ծառայությունում և հաքերային ֆորումներից մեկում հրապարակվել է տվյալների բազա, որը պարունակում է 772,9 մլն email հասցե և 21,2 մլն գաղտնաբառ: Այն կոչվում է «Հավաքածու № 1», գրում է TJ-ն:

Սկզբում բազայում 2,6 մլրդ տող կար: Կրկնություններից ու ավելորդ գրառումներից բազան մաքրելուց հետո Հանթը համարել է, որ այնտեղ փոստերի և գաղտնաբառերի 1,1 մլրդ եզակի կոմբինացիա կա: Այդ տվյալները կարող են օգտագործվել կայքերում օգտատերի գրանցման ժամանակ:

«Հավաքածու № 1»-ն ամբողջական բազայի խոշորագույն հրապարակումն է մեկ տեղում: Ըստ Հանթի, այնտեղ մոտ 2 000 նախկինում հրապարակված արտահոսքի տվյալներ կան:

Համացանցի պատմության մեջ ավելի մեծ արտահոսք էլ է եղել: Օրինակ, 2016-ի դեկտեմբերին Yahoo-ն խոստովանեց, որ երեք տարվա վաղեմության մեկ միլիարդ գաղտնաբառի ու գաղտնի հարցերի արտահոսք է եղել: 2013-ին հաքերային գրոհի հետևանքները զգացին Yahoo-ի մոտ 3 մլրդ օգտատերեր, սակայն արտահոսած տվյալները չհայտնվեցին համացանցում: «Հավաքածու № 1»-ն ամենամեծն է բազաներից, որ մատչելի է բոլորին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---