ԵՄ-ում իր նախագահության ժամանակ Ֆրանսիան կխորացնի Եվրոպական հարեւանության քաղաքականությունը 8 հուլիսի 2008 - 15:40 AMT PanARMENIAN.Net - «Եվրամիությունում իր նախագահության շրջանում Ֆրանսիան իր առջեւ տարբեր խնդիրներ է դրել, սակայն հիմնական առաջնայնություններն են` պայքարը կլիմայական փոփոխությունների դեմ էներգետիկ քաղաքականության միջոցով, միգրացիայի, Եվրոպայի անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության ոլորտներում, ինչպես նաեւ համաեվրոպական գյուղատնտեսության քաղաքականության մեջ: Այս եւ մնացած բոլոր հարցերը կլինեն ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության օրակարգում,-այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ ֆրանսիացի դիվանագետի, Ֆրանսիան չի սահմանափակվի միայն այդ խնդիրներով: Նախագահության շրջանում պաշտոնական Փարիզը կաշխատի նաեւ Լիսաբոնի համաձայնագրի նախագծի իրականացման ուղղությամբ, տնտեսական աճի եւ զբաղվածության, Միջերկրական պետությունների միության ընդլայնման, արտակարգ եւ ճգնաժամային իրավիճակների ոլորտներում»,-ասել է Սերժ Սմեսովը: Ներկայիս ինստիտուցիոնալ պայմաններում ԵՄ Խորհրդում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ նախագահությունն անցնում է Եվրամիության անդամ երկրներից մեկին: Հուլիսի 1-ից-դեկտեմբերի 31-ը ԵՄ-ում կնախագահի Ֆրանսիան, որը ստանձնում է այդ դերն արդեն 12-րդ անգամ: Ֆրանսիայից նախագահությունը ԵՄ-ում կանցնի Չեխիային, հետո` Շվեդիային: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |