ՀՀ-ն առաջինը կգնի ռուսական նորագույն «Կալաշնիկովները»

ՀՀ-ն առաջինը կգնի ռուսական նորագույն «Կալաշնիկովները»

PanARMENIAN.Net - Հայաստանը կլինի առաջին երկիրը, Ռուսաստանից բացի, որը կգնի «Կալաշնիկով» կոնցերնի արտադրության նորագույն ԱԿ-12 ինքնաձիգերը: Այդ մասին հայտարարել է կոնցերնի գործադիր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

«Պայմանագիրը ստորագրված է, մենք դեռ պատրաստում ենք ոչ այնքան մեծ խմբաքանակ, մոտ 50 ինքնաձիգ: Նրանք կզննեն, գործի մեջ կփորձարկեն, և, հուսանք, կշարունակեն գնումները», - ասել է Դմիտրիևը:

«Կալաշնիկով» կոնցերնը հրաձգային զենքի, անհատական մարտական միջոցների արտադրության առաջատարն է Ռուսաստանում: Թեև արդեն 5-րդ տարին է, ինչ կոնցերնը գտնվում է ԱՄՆ և եվրոպական պատժամիջոցների ազդեցության տակ, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ՌԴ ամենահաջողակ ռազմական ձեռնարկություններից մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---