Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը 50-ից կկրճատվի 7-ի

Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը 50-ից կկրճատվի 7-ի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի․ ներկայիս 50-ի փոխարեն կսպասարկեն 7-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նա նշել է ներկայում իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից օգտվող պաշտոնյաների անունները․ նրանց թվում են ՀՀ փոխվարչապետերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ԱԱԽ քարտուղարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի վարչության պետերը, աշխատակազմին ենթակա գրասենյակների պետերը, վարչապետի խորհրդականները, վարչապետի որոշ օգնականներ։

Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն՝ երկու փոխվարչապետը, ԱԱԽ քարտուղարը։

Աղաջանյանը նշել է, որ ինքը ևս հրաժարվելու է ծառայողական ավտոմեքենայից։

Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---