Լեհաստանի վարչապետը Փաշինյանին իր երկիր է հրավիրել![]() 25 հունվարի 2019 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկիի հետ, հայտնումթ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Զրուցակիցները կարևորել են երկու երկրի միջև բազմակողմանի գործակցության զարգացումն ու ընդլայնումը` ընդգծելով առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Լեհաստանի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել երկու երկրի էկոնոմիկայի նախարարներին մշակել տնտեսական համագործակցության նոր օրակարգ: Երկու երկրի գործադիր մարմինների ղեկավարներն անհրաժեշտ են համարել նոր ազդակ հաղորդել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը և Մատեուշ Մորավեցկին քննարկել են նաև բազմակողմ մակարդակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և հավելել, որ դրանց արդյունավետ կյանքի կոչմանն էապես կնպաստեն վերը նշված համաձայնագրով նախատեսված ծրագրերը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ երկրների կողմից CEPA-ի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը: Մատեուշ Մորավեցկին ողջունել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները և նշել, որ Լեհաստանը կանի ամեն ինչ համաձայնագրի վավերացմանը և բարեփոխումներին օժանդակելու գործում: Միաժամանակ, Լեհաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Մատեուշ Մորավեցկին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Լեհաստան` երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն առավել հանգամանալից քննարկելու նպատակով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |