Մարուքյանը՝ ԵԽԽՎ 2 հանձնաժողովի անդամ

Մարուքյանը՝  ԵԽԽՎ 2 հանձնաժողովի անդամ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ երկու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության և Մոնիթորինգի հանձնաժողովների անդամ, հայտնում է կուսակցության լրատվական ծառայությունը։

Հունվարի 25-ին ԵԽԽՎ բյուրոն հաստատել է նրա թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ:

Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) կազմից ներկայացված են ընդամենը երեք հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է քսան հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը:

ԵԽԽՎ բյուրոն հաստատեց Էդմոն Մարուքյանի թեկնածությունը նաև որպես Մոնիթորինգի հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը կրկին ներկայացվել էր ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---