Բալասանյան. ԼՂ հարցում որևէ մեկին թույլ չի տրվի բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ

Բալասանյան. ԼՂ հարցում որևէ մեկին թույլ չի տրվի բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ

PanARMENIAN.Net - Արցախի հարցը լուծվելու է համայն հայության և ժողովրդի ուժերով: Այդ մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Կարող են միջնորդել, կարող են երաշխավորել, բայց բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ, որևէ մեկին թույլ չի տրվելու», - ընդգծել է Բալասանյանը, պատասխանելով հարցին, թե Դավոսում ինչ հարցեր են քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Aysor.am-ը:

«Որևէ մեկն իրավունք չունի, կապ չունի՝ ով է դա ասողը կամ բանակցողը, Արցախի Հանրապետության պետականության, ամրագրված սահմանադրության և մնացած օրենքներով, բանակցել, խոսել», - ասել է Բալասանյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե այսօր կա՞ հնարավորություն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, Բալասանյանն արձագանքել է.«Միանշանակ։ Ժամանակները փոխվել են»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---