Ավստրալիան ևս ընդդիմության առաջնորդին Վենեսուելայի նախագահ է ճանաչել

Ավստրալիան ևս ընդդիմության առաջնորդին Վենեսուելայի նախագահ է ճանաչել

PanARMENIAN.Net - Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը հայտարարել է, որ Կանբերան «ճանաչում և սատարում է Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոյին, որը ժամանակավոր նախագահի պաշտոնն է զբաղեցնում, ըստ Վենեսուելայի սահմանադրության, մինչև ընտրությունների անցկացումը»:

Ավստրալիան նաև կոչ է արել Վենեսուելային «որքան հնարավոր է արագ անցում կատարել ժողովրդավարությանը», գրում է «Վեդոմոստին» The Guardian-ի վրա հղումով:

Ավստրալիան նաև «հորդորել է բոլոր կողմերին ակտիվ աշխատել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ներառյալ վերադարձը ժողովրդավարության, օրենքի գերակայությունն ու ժողովրդի իրավունքների պաշտպանությունը»,-ասել է Փեյնը:

Հունվարի 23-ին Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոն իրեն ժամանակվոր նախագահ է հռչակել: Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---