Երևանում տարածաշրջանի առաջին Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկը կկառուցվի29 հունվարի 2019 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջին պարկը:Այն կդառնա ապագայի աշխատավայր ավելի քան 6000 առաջատար մասնագետի համար, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության առաջատար ճյուղերում ամբողջապես ինտեգրելու ու նորարարական լուծումներ առաջարկելու գործընթացին, այդ թվում նաև ինժեներական, ֆինանսական, բանկային, առողջապահական, ապահովագրական, ռազմական, գյուղատնտեսական, հանքաարդյունաբերական, մեդիա և հեռահաղորդակցության ոլորտներում։ Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկը կտարբերվի իր տեսակով ու մասշտաբով։ Ներկայումս աշխարհում բազմաթիվ են փոքր ու միջին պարկեր բացառապես ՏՏ կամ ինժեներական ուղղությամբ։ Երևանում կառուցվող պարկն ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում կառուցվող առաջին բազմաճյուղ պարկը կլինի ՏՏ-ին զուգահեռ ներկայացված ոլորտների և ընկերությունների աշխարհագրության տեսանկյունից։
Նորարարության և տեխնոլոգիաների պարկի փիլիսոփայությունն ինովացիաներ հիմնադրող «էկոհամակարգի» ստեղծումն է, որը հնարավոր կլինի կրթական, հետազոտական և զարգացման մասշտաբային ծրագրերի իրականացմամբ և ոլորտը ներկայացնող կառույցների ներգրավմամբ։ Պարկում ներկայացված կլինեն ստարտափեր ու վենչուրային ֆոնդեր, կներդրվեն «ինկուբացիոն» ու «աքսելերացիոն» ծրագրեր։ Պարկը հավակնում է դառնալ այն հավաքատեղին, որտեղ ՏՏ-ն՝ հանդիպելով տնտեսության առանցքային ուղղությունների հետ, կսահմանի հաջորդ սերնդի սպառման ապրանքների և ծառայությունների ինովացիան՝ դառնալով Հայաստանի ու հայկական նորարարական մտքի այցեքարտն աշխարհում։ Ծրագրի նախաձեռնությունը «Գալաքսի» ընկերությունների խմբինն է՝ հայկական ՏՏ համայնքի հետ համատեղ։ Գործընթացի պլանավորման աշխատանքները տևել են ավելի քան 2 տարի: Մասշտաբային այս ծրագրի մանրամասները կհրապարկվեն շուտով։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |