ԱԳ նախարարը չի բացառում Մյունխենում Մամեդյարովի հետ հանդիպումը

ԱԳ նախարարը չի բացառում Մյունխենում Մամեդյարովի հետ հանդիպումը

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չի բացառել, որ Մյունխենում, անվտանգության համաժողովին, կարող է հանդիպել ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:

Սակայն, նա չի հաստատել, որ Մյունխենի անվտանգության համաժողովին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Ես լինելու եմ Մյունխենում, նախատեսվում է, որ իմ գործընկեր Էլմար Մամեդյարովն էլ է լինելու: Ես չեմ կարող հաստատել, որ մեր վարչապետը նույնպես կլինի», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է սպասել Մնացականյան-Մամեդյարով և Փաշինյան-Ալիև 4-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։

Նա հիշեցրել է, որ ունեցել են Փարիզի, հետագայում նաև Դավոսի հանդիպումները, որոնք շատ էական էին։

«Մենք համանախագահների հետ խորհրդակցում ենք ինչպես շարժվել առաջ, և ոչինչ չի բացառվում, ժամկետները փորձում ենք համաձայանեցնել ու համատեղել, և բնականաբար, տեղեկացնել հանրությանը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որՀայաստանի համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները՝ սրա շուրջ են բանակցությունները:Անդրադառնալով այն հարցին, թե երկու երկրների ղեկավարները երկու-երեք անգամ հանդիպում են առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուղղակի մասնակցության, մեկնաբանություններ կան, որ կարծես շեղում է տեղի ունենում Մինսկի խմբի ձևաչափից՝ նախարարն ասել է. «Չէի ասի։ Առաջինը, որ եղել է երեք հանդիպում, հանդիպումները եղել են հանպատրաստի, օգտագործվել է այն առիթը, որ երկու ղեկավարները գտնվել են նույն վայրում միջոցառումների ժամանակ։ Սա ողջունելի է, դրական է, առիթ է եղել միմյանց ճանաչելու, փոխանակելու տեսլականները, մոտեցումները»։

Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։

 Ուշագրավ
Երկու երկրի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան
Դիտարկմանը, թե Սարգսյանը Բելգիայում խոսել է ՀՀ-ում խնդիրներից, ԼՂ հարցից, ներքաղաքական զարգացումներից՝ Մակունցը նշել է, որ ինքը դա մտահոգիչ չի համարում
ՍԴ ղեկավարը վարաչապետից ներողություն և հերքում է պահանջում
Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության վրա