Մնացականյան. Խաղաղության մասին խոսելը հարցականի տակ չի դնում վճռականությունը 4 փետրվարի 2019 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Խաղաղության մասին խոսելը հարցականի տակ չի դնում վճռականությունը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ն երբեք չի քննարկի «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևը, Ադբրեջանի ԱԳՆ-ն որակել է որպես բանակցություններից հրաժարվելու քայլ՝ նախարարն ասել է. «Հայաստանն իր մասով շարունակում է աշխատել», հայտնում է Aysor.am-ը: «Հայաստանը բանակցող կողմ : Հայաստանն ունի իր մասը, նա երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության»,- ասել է նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե քանի հակամարտող կողմ կա, քանի որ, ըստ Փաշինյանի հայտարարության, ստացվում է, որ Հայաստանը ևս հակամարտող կողմ է: Անդրադառնալով Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպման հնարավորությանը մոտ ապագայում՝ Մնացականյանն ասել է.«Չշտապենք դեռևս: Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք կառուցել գործընկերությունն այնպես, որ կարողանանք արդյունք ունենալ»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախարարին հրավիրել է ԱԺ հանդիպման: Հանդիպումը փակ է եղել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |