Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել

Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018-ի փետրվարի 9-ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ Ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել:

Այս մասին «Արցախպրեսին» տեղեկացրել են Արցախի Հանրապետության դատախազությունից:

Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանում, որ, նա հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017թ. փետրվարի 1-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության Զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից:

Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին Բաքվին հանձնելու պատրաստակամության մասին։

2017-ի փետրվարի 1-ի ցերեկը՝ մառախուղից օգտվելով, Հուսեյնզադեն զինված ստորաբաժանման հետ փորձել էր ներթափանցել հայկական դիրքեր Թալիշի ուղղությամբ։ Հայկական զինծառայողները, սակայն, կարողացել են կանխել խմբի առաջխաղացման փորձը․ առնվազն 1 ադրբեջանցի զինծառայող վիրավորվել էր (նույն օրը Բաքուն հայտնել էր սերժանտ Ռաուֆ Իսաևի վիրավորվելու մասին), Հուսեյնզադեն՝ գերեվարվել։ ՊԲ-ն զոհեր և վիրավորներ նշված գործողության ժամանակ չէր ունեցել։

Ընթերցեք նաև.Արցախը պատրաստ է ադրբեջանցու հանձնել Բաքվին․ Ով է նա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---