Facebook Messenger-ում արդեն կարելի է ջնջել ուղարկված հաղորդագրությունները

Facebook Messenger-ում արդեն կարելի է ջնջել ուղարկված հաղորդագրությունները

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը հաղորդագրությունների հեռացման նոր գործառույթ է ներմուծել Messenger-ում: Ընկերությունը հայտնել է, որ դրանք հնարավոր կլինի «հեշտությամբ ջնջել» ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում:

Ընդ որում օգտատերը կարող է ընտրել գործառույթը՝ «հեռացնել բոլորի մոտ» կամ «հեռացնել իր մոտ»: Երկխոսության բոլոր մասնակիցները հաղորդագրությունը հեռացնելու մասին ծանուցում կստանան: Գործառույթը հասանելի է բոլոր օգտատերերի համար iOS և Android օպերացիոն համակարգերի վերջին տարբերակներում, գրում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մտադիր է կապակցել Instagram-ը, WhatsApp-ն (պատկանում են Facebook-ին) ու Facebook Messenger-ը, որպեսզի օգտատերերը կարողանան հաղորդագրություններ փոխանակել՝ մի հավելվածից մյուսին չանցնելով: Այդ մասին հայտնում է The New York Times-ը նախագծի 4 մասնակցի վրա հղումով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---