ԱԳ նախարար. ՀՀ-ն և Էստոնիան ՏՏ ոլորտում նույն տեսլականն ունեն

ԱԳ նախարար. ՀՀ-ն և Էստոնիան ՏՏ ոլորտում նույն տեսլականն ունեն

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիաները, սմարթ զարգացումը և թվային ոլորտը հանդիսանում են ՀՀ կառավարության զարգացման օրակարգի գերակա ուղղությունները: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Տալլինում, Էստոնիայի ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը և Էստոնիան այս ոլորտում կիսում են նույն տեսլականը և հանձնառությունը, որը համագործակցության լավ հեռանկարներ է բացում:

Փետրվարի 7-ին պաշտոնական այցելությամբ Տալլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է e-Estonia ցուցասրահ, որտեղ ծանոթացել է Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ձեռքբերումներին և մատուցվող ծառայություններին:

Այնուհետև նախարար Մնացականյանը, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ԷԿԵՆԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել է Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների՝ Software OÜ, Levira, Votemo, Proekspert AS ներկայացուցիչների հետ, ծանոթացել վերջիններիս ծառայություններին և ոլորտում արձանագրված նոր հաջողություններին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---