ՀՀ-ն՝ հետաքրքիր և բյուջետային հանգստի նախընտրելի 7-յակում 8 փետրվարի 2019 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է հետաքրքիր և բյուջետային հանգստի տեսակետից նախընտրելի 7 երկրի ցանկում, որը կազմել է ուկրաինական Ukr.Media-ն: «Հայաստանն իսկական դրախտ է պատմության սիրահարների համար: ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Զվարթնոցի տաճարը, Էջմիածինը, XIII դարի Կաթողիկե և XVII-XVIII Զորավոր եկեղեցիները՝ միայն մի փոքր մասն են Հայաստանի տասնյակ հուշարձաններից: Երկիրը ծով չունի, բայց դա փոխհատուցում է գեղեցիկ Սևանը, որտեղ ավելի լավ է հանգստանալ հուլիսի կեսից մինչև օգոստոսի ավարտը, երբ ջուրը բավականաչափ տաք է»,-ասվում է հրապարակման մեջ, գրում է AnalitikaUA.net-ը: Հոդվածի հեղինակները նշում են, որ կերակուրը Հայաստանում շատ համեղ է, իսկ գները մատչելի: «Եթե ձեզ հետաքրքրում են բյուջետային ճամփորդությունները, ապա Հայաստանը շատ լավ տարբերակ է»,-ասվում է հոդվածում: Ուկրաինական պարբերականի նախընտրելի երկրների թվում են նաև Ռումինիան, Ալբանիան, Թուրքիան, Սլովակիան, Սլովենիան և Վրաստանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |