Մակունց. Վիգեն Ստեփանյանի հետ արձանագրեցինք՝ ավագ սերնդի արվեստագետներին չեմ վիրավորել15 փետրվարի 2019 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ շակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և դերասան Վիգեն Ստեփանյանի միջև եղած «խնդիրը հարթվել է»: Այս մասին կողմերը հայտարարություն են տարածել: Ավելի վաղ Վիգեն Ստեփանյանն ասուլիսի ժամանակ հայտարարություն էր արել, որի ժամանակ ասել էր, թե իբր Մակունցն ԱՄՆ-ում ավագ սերնդի ներկայացուցիչներին անվանել է կոռումպացված, ինչից հետո նախկին նախարարը ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ պահանջել էր, որ դերասանը ապացուցի իր ասածը կամ հրապարակավ ներողություն խնդրի: «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վիգեն Ստեփանյանի հետ, որի ընթացքում պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը, և մենք արձանագրեցինք, որ ես նման բան չեմ ասել և տեղի է ունեցել թյուրիմացություն։ Ես հաղորդել եմ նաև, որ ունեմ մեծագույն հարգանք իր՝ որպես դերասանի, ինչպես նաև Հայաստանում ու Հայաստանից դուրս գործունեություն ծավալող բոլոր արվեստագետների նկատմամբ: Սա ասում եմ ոչ թե ի պաշտոնե, այլ որպես քաղաքացի ու մարդ: Ուրախ եմ, որ ամեն ինչ հարթվեց», - գրել է Մակունցը: Դերասանն էլ իր հերթին կոչ է արել «համարել եղածը թյուրամացություն և մոռանալ»: «Հարգելի լրագրողներ։ Առավոտից պատասխանում եմ ձեր հարցերին, ուղղված Լիլիթ Մակունցի հայտարարությանը։ Քիչ առաջ անձամբ խոսել եմ իր հետ և վստահեցնում եմ ձեզ, որ մեր մեջ եղած խնդիրը հարթվեց։ Ոչ ես, ոչ Մակունցը իրար հանդեպ թշնամանք չունենք։ Համարենք եղածը թյուրամացություն և մոռանանք», - գրել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |