Եգիպտոսի նախագահը Մյունխենում խոսել է Հայոց ցեղասպնության մասին18 փետրվարի 2019 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին, խոսելով ահաբեկչության ու անվտանգության խնդիրների մասին, անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը: Արաբագետ Արաքս Փաշայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալ-Սիսին արաբ առաջին առաջնորդն է, որը միջազգային հարթակում անդրադարձել է Ցեղասպանությանը: Նա խոսել է նաև Եգիպտոսում հայերի ապահով հաստատվելու և այնտեղ տասնամյակներ շարունակ ապրելու մասին: Արաբագետի փոխանցմամբ, հայտարարությունը բուռն արձագանք է գտել թուրքական մամուլում: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ընթանում է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |